Ֆրանսիական ժողովդական հեքիաթ

Այս անգամ նրանք չգիտեին, թե ինչ հետաքրքիր բան անեին: Գյուղի առաջնորդը մտածում է, մտածում ու այդպես էլ չի որոշում : Աղջիկները ասում են.

– Ի՞նչ է պատահել:

– Մենք չգիտենք, թե ինչ հետաքրքիր բան անենք ու մենք չենք կարողանում որոշել – ասում է գյուղի առաջնորդը:

Աղջիկները հայ էին ազգությամբ ու ասում են,

– Կարո՞ղ եք գալ Հայաստան, այստեղ ավելի հետաքրքիր է:

– Մեզ համար Բալզաթում անհետաքրքիր է արդեն, իսկ հետո կարող եմ վերադառնալ տուն կամ իմ հայրենիք: Իսկ ճանապարը կա՞րճ է:

– Այո:

– ՈՒրեմն գնացինք աղջիկների հետևից- ասում է գյուղի առաջնորդը՝ առանց մտածելու, որ կարող է այնտեղ հետաքրքիր չլինել: Բայց նոր վայրեր բացահայտելը իրոք հետաքրքիր էր իրենց և շատ էին ուզում, տեսնել, թե ինչպիսին է Հայաստանը:

Այցելություն դեպի Նեղուցի վանք

Բարև: Ես այսօր ձեզ կպատմեմ իմ ճամփորդության և գեղեցիկ օրվա մասին: Իմ դպրոցական ընկերների հետ այսօր գնացել էի Արզական Սուրբ Նեղուցի վանք: Ինչպես միշտ ճամփորդությունը սկսեց ավտոբուսից, շաժվեցինք ու մեկ ժամ հետո հասանք Արզական: Այնտեղ մի փոքր քայլեցինք, հետո սնվեցինք ու էլի շարունակեցինք զբոսնել: Քիչ անց հասանք Նեղուցի վանք, այն շատ հին էր ու ցավոք վնասված, բայց գեղեցիկ:


Մեր օրը շարունակեցինք խաղեր խաղալով, նկարելով ու նկարվելով: Ինչպես մեր ամեն ճամփորդություն, այս մեկն էլ շատ- շատ լավ անցավ: Հրաշալի օր էր, անհամբեր կսպասեմ մյուս ճամփորդությանը:

English 26.09.23

Գտեք uncle, run, jump, funny, puppy բառերը հորիզոնական և ուղղահայաց տողերում և մգացրեք։

ajjdfhspuppygtwuc

tyrchturjiuirunmk

qwerjumpool

funnyrimghoioijojo

fputaytpqwunclemk

Տեղադրեք հետևյալ բառերը նախադասություններում և ստացեք նոր տեքստ`  puppy, Bim, funny, play, run, like,  brown.

I have a puppy.

My puppy is nice and funny.

My puppy’s name is Bim.

It is white and brown.

It likes to run and play.

I like my puppy very much.

Առաջադրանքներ 26.09.23

Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր:

    Ես կուզեի, որ հյութեր և կոնֆենտներ թափվեին:

    Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է երկինքը կապույտ:

    Կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ: Այդ գույներն առաջանում են օդի մեջ կուտակված գազերի շնորհիվ: Արևի ճառագայթներն են ներկում օդը, ցրելով բոլոր գույները-մեզ է հասնում կապույտ գույնը:

    Նամակ Արծիվ արքային

    Թռչուների արքա Արծվին  Արևելյան դպրոցի աշակերտուհի Նատալիից24. 09. 2023

    Արծիվ արքա, ես կարդացի Կաքավի պատմությունը ու մտածեցի գրել քեզ նամակ: Բայց դու առաջ սխալվում էիր իսկ ավելի լավ էր, որ Կաքավը շարունակեր երգեր, որովհետ արտեր կքաղցրանային: Ապրես, որ լսեցիր արտերի ասածը, բայց երևի պետք է քեզ չսարքեին իրենց թագավորը, որովհետև դու չէիր մտածում, ուղղակի ասում էիր՝ այո կամ ոչ: Իսկ արքան պետք է միշտ մտածի մինչև որոշում կայացնելը:

    Ինչի՞ց է շինված աշխարհը

    Իմ կարծիքով, աշխարհը շինված է բնությունից: Աշխարհի մեծ մասը ջուրն է: Սա ոչ միայն օվկիանոսների, ծովերի, գետերի ու լճերի ջուրն է, այլ այն նույն ջուրը, որը կա մարդու, կենդանիների, բույսերի, մրգերի, բանջարեղենի և այլնի մեջ: Առանց ջրի, չէր լինի բնությունը, մարդը ու ընդհանրապես կյանքը: Ջրի մասին շատ հետաքրքիր փաստեր և ֆիլմեր կան: Օրինակ՝ ես իմացա, որ մեր զգացմունքներն ազդում են ջրի վրա: Ջրի մոլեկուլների ձևը փոխվում է, երբ մենք նրա մոտ խոսում ենք լավ կամ վատ բաների մասին, միացնում դասական կամ ռոք երաժշտություն, աղոթք անում և այլն: Մյուս տեսանյութում տարբեր տարաների մեջ լցրեցին բրինձ և ջուր, յուրաքանչյուրի մոտ տարբեր խոսքեր ասացին, երկու շաբաթից հետո բոլորը տարբեր տեսք ունեին: Կարող ես դու էլ տեսնել, թե ինչ եղավ` https://rutube.ru/video/3f9a866ac17545a1d3e97796e78b290e/
    Եկենք խնայենք ջուրը ու միշտ լավ զգացմունքներով խոսենք իր մոտ, չէ՞ որ դրանից է կախված աշխարհը:



    Իմ երազած տունը

    Իմ երազած տունը նման է պալատի: Ես կուզեի իմ տան մոտ լիներ այգի: Այնտեղ կլինեին այգեպաններ : Պալատը կունենար յոթ սենյակ, ճաշարան և այլ: Դրսից իմ պալատը կլիներ մոխրագույն, իսկ յուրաքանչյուր սենյակ կունենար իր գույնը: Սենյակները կլինեին իմ ծնողներինը, քույրիկինը, տատիկինը, հյուրերինը և իմը: Իմ ննջասենյակը կլիներ աջ կողմում, սենյակներում կլինեին տարբեր նկարներ: Ճաշասենյակը կլիներ շատ մեծ, որ շատ մարդկանցով խնջույներ լինեին: Տան աջ և ձախ կողմերում կլինեին բացօթյա պատշգամբներ, որոնք բույսերով զարդարված կլինեին: Տան ներքևում կլիներ փակ լողավազան, իսկ դրսում՝ բաց լողավազան: Բակում կտնկեի ծաղիկներ, խնձորենի , տանձենի, ծիրանիենի , բակը կձևավորեի արձաններով: Ես կուզեի ,որ պալատը լիներ գյուղում: Ես գյուղից կգնայի դպրոց, հետո այկիդոյի, իսկ երեկոյան կվերադառնայի իմ սիրելի տուն:

    «Это-Я»

    Меня зовут Натали. Я живу в Армении. Мне 7 лет. У меня карие глаза и волосы. Мой любимый цвет красный. Мой любимый питомец — лошадь, а любимая игрушка — планшет для рисования. Я люблю свою семью и айкидо. Я не люблю, когда мне лгут. Моя семья считает, что я довольно умная и добрая девочка.

    Իմ երազած սենյակը

    Այս նկարում պատկերել եմ իմ երազած սենյակը: Նրանում պետք է լինի զգեստապահարան, մահճակալ, սեղան և աթոռներ, հեռուստացույց և բազմոց, պատուհաններ, որից կերևան շատրվաններ, իսկ հեռվում սարեր:

    Կուզեի, որ պատերից երեքը այնտեղ լինեին բաց վարդագույն, իսկ մեկը լիներ մանուշակագույն: Պատերը կզարդարեի իմ նկարած նկարներով: Պատուհանագոգի վրա կուզեի ունենալ ծաղիկներ:

    Իմ սենյակում կունենայի տարբեր գրքեր և նկարչական պարագաներ: Ազատ ժամանակ կնկարեի ու կկարդայի: Երբեմն ընկերներիս կկանչեի, և հեռուստացույցով հետաքրքիր ֆիլմեր և մուլտեր կնայեինք միասին:
    Իմ երազած սենյակում սենյակում կուզեի ունենալի մի կախարդական դուռ: Այդ դուռը ինձ կտաներ, ուր կուզեի: Օրինակ հանգստյան օրերին կգնայի գյուղ: Իսկ դու կուզեի՞ր ունենալ իմ երազած սենյակից:

    Երաշտահավ

    Սպիտակ այտիկներով այդ փոքրիկ թռչնակը ողջ օրը զբաղված է: Նա կեր է որոնում իր քաղցած ճուտիկների համար: Այդ թռչնակը երաշտահավն է: Երաշտահավերը մինչև տասնհինգ ձագ են ունենում: Նրանք ամռան ընթացքում ձագ են հանում երկու անգամ: Թռչնակն անընդհատ թռիչքի մեջ է: Նա, հենց մի որդ է գտնում,իսկույն ձագերին է տանում:

    Իմ ընկերը

    Իմ ընկերոջ անունը Մանե է: Նա ութ տարեկան է: Նա շատ գեղեցիկ է: Նրա մազերի և աչքերի գույնը շականակագույն է: Նա սիրում է հագնել շրջազգեստ: Նա շատ – շատ է սիրում լողալ, նկարչություն և փափուկ խաղալիքներ: Նա սիրում է հեռախոսով խաղալ, նկարվել ու պարել: Մանեն ունի քույր ու եղբայր:

    Մենք առաջին դասարանից ընկերներ ենք: Ես և Մանեն նույն դասարանում ենք սովորում: Մեկ-մեկ առավոտյան հանդիպում ենք դպրոցի բակում, երբ ավտոբուսները հասնում են մայր դպրոց: Ու ես ուրախանում եմ իրեն տեսնելիս, որովհետև գիտեմ, որ օրս լավ կանցնի: Մենք երկարօրյային էլ ենք միասին լինում:

    Մանեն գնում է պարի դասերի ու չնայած ես իրեն պարելիս չեմ տեսել, բայց վստահ եմ, որ շատ լավ է պարում, քանի որ եթե նա մի բան սիրում է, դա շատ լավ է անում: Նրա հետ անցկացրած ժամանակը իմ ամենասիրելիներից է: