Փոքրիկ Իշխանը

  • Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:
    • Այլ աշխատանքը կարող է նաև մի փոքր սպասել՝ վնաս չի լինի, բայց եթե ազատություն տաս բաոբաբներին՝ աղետն անխուսափելի է:
    • Հավանաբար, աստղերը փայլփլում են այն պատճառով, որպեսզի վաղ թե ուշ յուրաքանչյուրը կրկին կարողանա գտնել իր աստղը:
    • Ինքդ դատիր քեզ: Դա ամենա դժվարն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի դժվար է, քան ուրիշներին դատելը: Եթե կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է, դու իրոք իմաստուն ես:
    • Եթե սիրում ես ծաղկին՝ միակին, որից չկա միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա՝ դա բավարար է: Նայում ես երկնքին՝ և դու երջանիկ ես:
    • Մի անգամ ինչ-որ բան հարցնելով ետ մի նահանջիր, մինչև չստանաս պատասխանը:
    • Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ:
    • Երբ շատ ես ցանկանում սրամտել, մեկ այլ անգամ ակամայից կստես:
    • Բառերը միայն խանգարում են հասկանալ մեկմեկու:
    • Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
    • Լավ է երբ կա ընկեր, թեկուզ և պետք է մահանաս:
    • Վերջում կցանկանայի հիշեցնել մի բան , որ երբեք չմոռանաք `մենք հավիտյան պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:
  • Գրել նամակ Փոքրիկ Իշխանին:

Բարև, Փոքրիկ Իշխան: Ես կարդացի քո պատմությունը: Այն շատ հետաքրքիր էր: Ես երբեք չէի տեսել երեխայի, ով առանց որևէ մեկի գնա մեծ ճամփորդության: Դու իրոք շատ խիզախ ես: Գնալ մի մոլորակից մյուսը, շփվել տարբեր հերոսների հետ, սովորել շատ բաներ կարծում ես, քեզ ու քո միջոցով նաև մեզ համար շատ կարևոր էր:
Հետաքրքիր է, երբ նոր էիր հանդիպում կենդանիներին, ովքեր հետո դարձան քո ընկերները, չվախեցա՞ր սկզբում նրանցից:

Գրքի ընթերցումը մեզ ի՞նչ սովորեցրեց:
Պատմությունը սովորեցնում է, որ ընկերությունը և ցանկացած բան, որի մասին հոգ ես տանում շատ կարևոր է: Պետք չէ, միայն քո մասին մտածել ու եթե մի բան քոնը չէ, չի կարելի այն համարել քոնը: Եթե ունես խնդիր, պետք է այն լուծել, այլ ոչ թե կորել խնդրի մեջ, ինչպես հարբեցողը:

  • Paint ծրագրով նկարիր Փոքրիկ Իշխանին և գրածդ նյութի հետ տեղադրիր բլոգումդ: