Ճամփորդապատում դեպի Սերգեյ Փարաջանովի թանգարան

Բարև ձեզ: Ես այսօր կպատմեմ Սերգեյ Փարաջանովի թանգարանի մասին: Մի անգամ իմ հայրիկը եկավ մեր դպրոց և պատմեց թանգարանի ու էթիկայի մասին: Մենք այդ պայմանները հիշեցինք ու իմ հայրիկը խոստացավ, որ մեզ ամպայման կտանի Սերգեյ Փարաջանովի թանգարան: Այնտեղ մեզ դիմավորեց իմ հայրիկը: Նա սկսեց  պատմել Սերգեյ Փարաջանովի մասին: Հետո մենք տեսանք Փարաջանովի նկարները, կոլաժները, գլխարկները, տիկնիկերը և այլն: Հետաքրքիր էր տեսնել սրահերից մեկը, որտեղ ցուցադրված էին մածունի շշի կափարիչի վրա եղունգներով փորագրված Փարաջանովի աշխատանքները: Այսքանով ավարտվեց իմ ճամփորդապատումը: Հաջողություն … 

Ճամփորդություն դեպի Հենրիկ Մալյանի թատրոն

Բարև ձեզ: Ես գնացել էի Հենրիկ Մալյանի թատրոն: Ես և իմ դասընկերները դիտել ենք Հովհանես Թումանյանի հեքիաթներից մի շարք ՝օրինակ «Սուտլիկ որսկանը», «Շունն ու կատուն» և այլն: Կային հեքիաթներ, որ մենք չգիտեինք և չէինք կարդացել: Շատ – շատ ծիծաղելի էր: Էլի կուզեի գնալ: Այսպիսով ավարտվեց իմ ճամփորդությունը:

Այց Մատենադարան

Մենք գնացել էինք Մատենադարան: Սկզբում դասընկերներով նկարվեցինք, իսկ հետո մտանք տարբեր սրահներ:

Առաջին սենյակում մեր էքսկուրսավարը մեզ պատմեց շատ բան, օրինակ՝ այբուբենի համակարգը և Մաշտոցի գյուտը, թռչնատառի կամ նշանագրերի մասին և այլն:

 Իսկ հետո գնացինք նկարելու թռչնատառեր: Բոլորինը շատ գեղեցիկ էր ստացվել, նկարները մնացին ընկեր Տաթևի մոտ:

Մենք տեսանք տարբեր ներկեր, յուղեր ու գրքեր: Ամենակարևորը, որ  մենք տեսանք մեծ և փոքր գրքերը: Այսպիսով ավարտվեց իմ պատումը: Հաջողություն…

Ուսումնական ճամփորդություն Սերգեյ Փարաջանովի թանգարան

Վայրը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարան

https://parajanovmuseum.am

Օրը՝ Մարտի

Ժամը՝ 

Պատասխանատուներ՝ Տաթև Թամազյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի, 3-2դասարանի սովորողներ

Նպատակը՝  

Ծանոթանալ թանգարանում առկա ցուցանմուշներին` այդ կերպ հաղորդակից լինելով Փարաջանովի արվեստին։

Խնդիրները՝

  1. Սովորողների վերլուծական-ստեղծագործական մտածողության, գեղագիտական ճաշակի զարգացում
  2. Հետազոտական աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու կարողությունների զարգացում:

Անհրաժեշտ իրեր՝ ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժաշխատողից

Անհրաժեշտ գումար՝ դր/մուտքի գումար + երթուղի/

Ընթացքը`

Փարաջանովի մասին տեղեկատվության հավաքում, կոլաժային արվեստի հետ ծանոթացում։

Ծրագրում `

10:30` թանգարաններ այցելելու կարևորության և թանգարանային էթիկայի մասին դաս

11:00`  մեկնում

11:30` այցելություն թանգարան, շրջայց թանգարանում

Ամփոփումը՝ սովորողի անհատական բլոգներում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Վարորդ՝ 

Մեքենա՝ 

Մասնակիցներ`

Նատալի Թամազյան
Նանե Հովհաննիսյան
Եվա Նիկոյան
Գոհար Խուդոյան
Մանե Սուղյան
Նոյ Ղազարյան
Սամվել Թորոսյան
Սևակ Մնացականյան
Գնել Մելիքյան
Վարդան Մնացականյան
Արա Ներսեսյան
Լիա Միրզայան
Անտուան Կայայան
Գայանե Միսակյան
Մանե Ծուղունյան
Մհեր Մայիլյան
Էլեն Մանուկյան
Անահիտ Գրիգորյան

Սերգեյ Փարաջանովի թանգարան այցելությունը ֆոտոշարով.