Ուսումնական ամառ: Հանգիստը Հերմոնում

Բարև, իմ դպրոց✨: Մի քանի օր առաջ ես իմ ընտանիքի հետ վերադարձա Հերմոնից:
Այնքան հավես և հրաշալի էին օրերը, որ կառաջարկեի բոլորիդ նույնպես գնալ:
Ես իմացա, որ Հերմոնը գտնվում է Վայոց Ձորի մարզում ՝ Եղեգնաձորից քիչ հեռու: Այստեղ կան շատ եկեղեցիներ ու վանքեր՝ Արատեսի վանքը, Հերմոնի վանքը, իսկ ավելի հեռու նաև Նորավանքը: Այստեղ կարելի է հանդիպել տարբեր կենդանիների՝ արջերի, բեզոարյան այծերի, բայց ափսոս, մենք չտեսանք: Հուսնաք, հաջորդ անգամ, նրանց էլ կհանդիպենք: 👍