Ջեկոյի նոր արկածները

Տատիկը Ջեկոյին վերջապես հասցրեց իր տիրոջ մոտ: Տղան շատ էր կարոտել Ջեկին : Բայց տղան տանը չէր: Շնիկը սկսեց հաչալ բայց տատիկը չհասկացավ՝ ինչ էր ուզում շունը: Մի քանի րոպե հետո տղան եկավ տուն: Շանը տեսնելով՝ շատ ուրախացավ: Շունը ուզում էր իմանալ, թե ուր է գնացել տղան:Մյուս օրը տղան շնիկին իջեցրեց բակ: Տղան տեսավ, որ իր ֆուտբոլը սկսել է: Շունը և տղան գնացին նստեցին և ֆուտբոլը նայեցին: Տղան իր տատիկից իմացավ, որ շունը արագավազ է և նրանք մտան խաղի մեջ:

Խելացի ծիծեռնակը

Կար չկար մի խելացի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում գիրք կարդալ: Մի անգամ նա որոշեց գնալ թռչունների գրադարան: Գնաց ու տեսավ, որ բոլոր գրքերը արդեն կարդացել էր: Նա շատ տխրեց, որովհետև առանց գրքի չէր կարող: Շատ մտածեց ու որոշեց գիրք գրել ծիծեռնակների մասին:

Հեքիաթը գայլի անունից

Լինում է, չի լինում մի անխելք մարդ, մի սիրուն աղջիկ, մի չոր ծառ ու դե ես: Որ անխելք են ասում, իզուր չեն ասում: Նա շատ աղքատ էր, դրա համար որոշել էր Աստծուն գտնել ու այդ ճանապարհին հանդիպես ինձ, աղջկան ու ծառին: Մեզանից լսեց մեր բողոքները ու խոստացավ Աստծուն պատմել: Հետ գալուց նա ուներ պատասխաններ բոլորիս համար: Ամենավերջում ինձ տվեց Աստծու պատասխանը ու ես իմացա, որ կկշտանամ, երբ ուտեմ անխելք մարդ: Իսկ նա հենց անխելք էր, որ կար, քանի որ կարող էր ամուսնանալ գեղեցիկ աղջկա հետ, հարստանալ ծառին օգնելով, բայց որոշեց շարունակել իր բախտը փնտրել: Իսկ իր բախտը իմ ստամոքսում էր:

Վերջալույս

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

– Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի օրը դասարանում ընթերցեցինք մեր նախորդ շաբաթվա հեքիաթ «Ոչ մի բանից մարդուկը»:
Նաև մենք 3-4 դասարանի սովորողների հետ համատեղ դաս ունեցանք։  Ընկեր Տաթևը ընթերցեց Ջանի Ռոդարիի «Ոչ մի բանից մարդուկը» և մենք Ընկեր Տաթևի հետ«Ոչ մի բանից հեքիաթ» հորինեցինք և նկարազարդեցինք:

Երեքշաբթի օրը ընկեր Տաթևի հետ կարգի բերեցինք մեր բլոգի բաժինները և լսեցինք ռադիո։ Այնուհետև Միսս Անիի հետ անգլերենի պարապմունք ունեցանք, որի ժամանակ մենք միայն ընթերցեցինք։Օրվա ընթացքում մենք Տիկին Նունեի հետ շարունակեցինք ռոդարիական նախագիծը։

Չորեքշաբթի օրը սկսեցինք մեր բերած սեղանի խաղերով : Դիտել ենք մեր բլոգներում տեղադրված նյութերը իմ ընկերների հետ։ Այցելեցինք Քանդակի դպրոց, որտեղ կավով հավես աշխատեցինք։ Վերջում նույնպես մի փոքր խաղացինք:

Հինգշաբթի օրը Իվետա Ջանազյանի հետ սովորել ենք քարտեզագրություն անել։ Գծել ենք մեր առաջիկա օրերի ճամփորդության քարտեզը։Երաժշտական ուրախ պարապմունք ենք ունեցել։
Աշխատել ենք մեր բլոգներում։

Ես հինգշաբթի օրը չեմ եղել դպրոցում, բայց տեղեկացվել եմ ընկեր Տաթևի բլոգից:

Ուրբաթ ելի սկսելենք մի փոքր խաղով ,որից հետո այցելել ենք ֆիզիկայի լաբարատորիա, հետաքրքիր փորձերի ենք կատարել մեծերի հետ:Իսկ վերջում Ընկեր Ալինայի հետ մարդկանց առողջագիտության պարապմունք ենք անցկացրել։   

Այս շաբաթ նույնպես շատ լավ անցավ:

Երրորդ, երկրորդ, առաջին կարգեր

Իսկ առաջին կարգում լռություն է,

Պատուհանի մոտ՝ հարմարավետ աթոռին,

Նստած է ամերիկացի մի բանկիր,

Ծխում է հավանական* մի սիգար,

Նա ասում է.

— Ի՞նչ արժե ձեր

Հիասքանչ երկիրը:

Հսկիչը նրան է նայում

Աչքերը չկտրելով

Թղթե դոլարներից.

Եվ ասում է.

-Մենք ունենք երկիր,

Բայց այն, կներեք, վաճառքի ենթակա չէ:

Ոչ մի բանից հեքիաթ

Մի օր որոշեցի, բայց չորոշեցի: Որոշեցի քնել ու չքնեցի: Որոշեցի գարցնել ու չհարցրեցի: Մի որ էլ գնացի տեղ ու չհասա: Այդ մասին կարթացել էի, բայց բան չեի հսկացել: Ճաննապարհին ծարավել էու այի աղբյուր գտա , բայց չխմեցի: Աղբյուրում մի գորտ էր հսկում, , գորտը գոտի չուներ: Ցանկացա գուրտին հեծնել ու չհեծեցի: ՈՒզում էի բռնել, բայց ցանկությունս կորավ: Որոշեցի գորտերին ֆերմա բացել ու այդ մտքից հոքնեցի: Գորտին հագիստ ուղարկեցի և աղբյուրը ես հսկեցի ու չհսկեցի: Ճամփորդությունիցս հոգնած տուն գնացի ու չհասա: Հասա տուն , բայց տուն չհասա: Ախորժակով հաց կերա, ուտելուց բան չճարեցի ուսովից մեռա:Մեռնլուց վախեցա ու որոշոցի մարզանք անել ,մարզվեցի – մարզվեցի ու չմարզվեցի:

Ճամբարային առաջին շաբաթ

Ավարտվեց ճամբարային առաջին շաբաթը։ Այն հրաշալի էր։ Ամեն օր տարբեր բաներ ենք արել։ Ճամբարային առաջին օրը սկսել ենք «Ուսումնական ձմեռ» նախագծային աշխատանքները ամփոփելով։ Յուրաքանչյուր օր կարդացել ենք հեքիաթ, իսկ ռուսերենի դասերին դիտել հետաքրքիր ֆիլմ։ Մասնակցել ենք «Սովորող սովորեցնող» նախագծին, մի քանի հորինուկներ գրել։ Մեծ աշխատանք ենք կատարել ընկեր Նվարդի և իր սովորողների հետ մեր բլոգերի վրա։ Ինչպես նաև չենք մոռացել «Մենք» ջոկատի և մեր ռադիո նյութերի մասին։ Զվարճալի և հետաքրքիր իրադարձություններից էին Լիայի ծնունդը և Մալյանի թատրոն այցը։ Իսկ վերջին օրը ամբողջությամբ անցկացրել ենք Գայանե Գամլետովնայի հետ։

Շոկոլադե ճանապարհ

 Ես և իմ ընկերը որոշեցինք հանդիպել ու գնալ զբոսանքի:  Զբոսնելու ընթացքում հայտնվեցինք շոկոլադե ճանապարհին: Շատ զարմացանք, որովհետև այդպիսի ճանապարհ չէինք տեսել:  Սկզբում լավ շոկոլադ կերանք, իսկ հետո վախեցանք, անհանգստացանք, և սկսեցինք փնտրել ճանապարհ, որ կարողանանք վերադառնալ տուն: Ճանապարհին հանդիպեցինք երեք հսկա եղբայրներին: Նրանք սկսեցին մեզ հետ միասին  այդ ճանապարհը փնտրել: Անտառում մենք տեսանք մի տնակ, որը նույնպես շոկոլադից էր , իսկ տնակում կար մի կախարդական դուռ, որը բացելու համար պետք էր երեք խնդիր լուծեինք: Մենք մաթեմատիկա շատ ենք սիրում և խնդիր լավ ենք լուծում ու մեզ մոտ հեշտ ստացվեց լուծել: Եվ կախարդական դուռը բացվեց ու մենք հայտնվեցինք մեր ճանապարհին, մեզ հետ բերելով մի փոքր շոկոլադ:

Իմ ճամփորդության մասին

Ես ուրբաթ օրը գնացել էի ներկայացում դիտելու իմ դասարանցիների ու նաև քույրիկիս՝ 2րդ դասարանի աշակերտուհի Միլայի հետ: Ներկայացումը տիկնիկային թատրոնում էր ու անունը Սանտայի նվերներ էր: Հերոսներն էին ելֆերը, մեկ բարի երեխա, ում նամակը ուզում էին վերցնել չար տրոլները, խաղալիք ստեղծողը, խոհարարը, փոստատարը, տատիկը և ձմեռ պապիկը իհարկե: Նրանք շատ բարդություններ անցան, բայց վերջում հաղթեց բարին: Իրականում ամեն ինչ շատ հիանալի է: Ես էլի կուզեի գնալ ներկայացում դիտելու իմ դասընկերների հետ:

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

Մի երկիր կար, որի անունը Հակառակ երկիր էր: Այդ երկրում, օրինակ, ծովահենը լավ մարդ էր նշանակում: Իրենց մոտ ամեն ինչ տարօրինակ էր: Կատուները հաչում էին, իսկ շները՝ մլավում: Մարդիկ ատամը մաքրելու տեղը ոտքերն էին լվանում, իսկ երբ ոտքն էր պետք լվալ, իրենք ատամներն էին մաքրում: Իրենք բժիշկի մոտ այն ժամանակ էին գնում, երբ առողջ էին: Տղամարդիկ այդ երկրում խաղալիք ավտոմեքենաներով էին խաղում, իսկ տղաները՝ ավոմեքենա վարում: Կանայք կաթ էին խմում, իսկ աղջիկները՝ սուրճ: Երեխաներն առավոտյան գնում էին աշխատանքի, իսկ մեծահասակները՝ մանկապարտեզ կամ դպրոց: Ննջասենյակում բոլոը ճաշում էին, իսկ հյուրասենյակում՝ քնում: Լողավազանում պառկում էին, իսկ լողափին՝ լողում: Ծառերից ճաշ էր աճում, իսկ կաթսայում՝ բույս ու միրգ էին պատրաստում:

Բայց ամենահետաքրքիրը նրանց քայլելու ձևն էր. բոլորը քայլում էին գլխիվայր:

Խուլի այծերը

4. Շարունակի՛ր հորինել.
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ իսկ այծերը փորձեցին գտնել: Իսկ ճանապարհին հանդիպեցին ուրիշ խուլ այծ: Նրանք սկսեցին խոսել և մտածել թե, որ կողմ է գնացել: Եվ վերջապես այդ ցուլը ում հետ խոսում էր ձեռքը բարձրացնում է, բայց այն մյուս ցուլը իմանում է, որ այդ կողմում է իրենց պառավը: Շնորհակալություն է ասում ու գնում:

Մեր բակի աշունը

Մենք ունենք բակ, որտեղ ապրում է մեր աշունը: Մեր բակի աշունը նման է մյուս աշուններին: Սկզբում սկսվում է օդը սառել, տերևների գույնը աստիճանաբար փոխվել, հետո քիչ-քիչ տերևաթափ է լինում: Բակում ամեն քայլին տարբեր գույների տերևներ են խշխշում ոտքի տակ:

Մեր բակը վերջերս են վերանորոգել ու այն շատ գեղեցիկ է: Այնտեղ կա խաղահրապարակ, ծառեր, ցայտաղբյուր, զրուցարան և ավտոտնակներ: Բակում ունենք այլ բնակիչներ՝ կատու իր ընտանիքով և մեկ շուն: Նրա անունը Շարիկ է, ով գիշերը մեզ չի թողնում քնել:

Ես մեկ – մեկ գնում եմ մեր բակ իմ քույրիկ Միլայի հետ: Ես գիտեմ, որ մեր բակի ետևում կան ուրիշ շենքեր և այգիներ, որտեղ նույնպես աշունը սկսել է իր առաջին քայլերը:

Արձակուրդներ այլ մոլորակում

Կար մի մոլորակ, որտեղ ապրում էին կախարդներ: Ես վաղուց էի լսել այդ մասին : Որոշեցի ամառային արձակուրդս այնտեղ անցկացնել: Այնտեղ ամեն ինչն էր տարբեր: Ինձ դուր եկավ հատկապես այն, որ ամենուր կախարդական փայտիկներ էին և դրանցով ինչ ուզեիր, կանեիր: Իմ վերջին ցանկությունը մեկ վարկյանում մեր մոլորակ հասնելն էր :

Ֆրանսիական ժողովդական հեքիաթ

Այս անգամ նրանք չգիտեին, թե ինչ հետաքրքիր բան անեին: Գյուղի առաջնորդը մտածում է, մտածում ու այդպես էլ չի որոշում : Աղջիկները ասում են.

– Ի՞նչ է պատահել:

– Մենք չգիտենք, թե ինչ հետաքրքիր բան անենք ու մենք չենք կարողանում որոշել – ասում է գյուղի առաջնորդը:

Աղջիկները հայ էին ազգությամբ ու ասում են,

– Կարո՞ղ եք գալ Հայաստան, այստեղ ավելի հետաքրքիր է:

– Մեզ համար Բալզաթում անհետաքրքիր է արդեն, իսկ հետո կարող եմ վերադառնալ տուն կամ իմ հայրենիք: Իսկ ճանապարը կա՞րճ է:

– Այո:

– ՈՒրեմն գնացինք աղջիկների հետևից- ասում է գյուղի առաջնորդը՝ առանց մտածելու, որ կարող է այնտեղ հետաքրքիր չլինել: Բայց նոր վայրեր բացահայտելը իրոք հետաքրքիր էր իրենց և շատ էին ուզում, տեսնել, թե ինչպիսին է Հայաստանը:

Նամակ Արծիվ արքային

Թռչուների արքա Արծվին  Արևելյան դպրոցի աշակերտուհի Նատալիից24. 09. 2023

Արծիվ արքա, ես կարդացի Կաքավի պատմությունը ու մտածեցի գրել քեզ նամակ: Բայց դու առաջ սխալվում էիր իսկ ավելի լավ էր, որ Կաքավը շարունակեր երգեր, որովհետ արտեր կքաղցրանային: Ապրես, որ լսեցիր արտերի ասածը, բայց երևի պետք է քեզ չսարքեին իրենց թագավորը, որովհետև դու չէիր մտածում, ուղղակի ասում էիր՝ այո կամ ոչ: Իսկ արքան պետք է միշտ մտածի մինչև որոշում կայացնելը: