Խելացի ծիծեռնակը

Կար չկար մի խելացի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում գիրք կարդալ: Մի անգամ նա որոշեց գնալ թռչունների գրադարան: Գնաց ու տեսավ, որ բոլոր գրքերը արդեն կարդացել էր: Նա շատ տխրեց, որովհետև առանց գրքի չէր կարող: Շատ մտածեց ու որոշեց գիրք գրել ծիծեռնակների մասին: